hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում (Տարտու, Էստոնիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: 

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների բակալավրիատի 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակի, 4 կուրսի, 5-րդ կուրսի առաջին կիսամյակի ուսանողները, ինչպես նաև վերոնշյալ մասնագիտությունների 1-ին կիսամյակի մագիստրանտները։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ․

  1. Ծրագրի մասնակցության դիմում հայտ (անգլերենով)
  2. Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (հայերենով տեղեկանք դեկանատից Էրազմուս+ ծրագրի մասնակցության համար)
  3. Անձնագրի պատճեն
  4. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  5. Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
  6. Ակադեմիական տեղեկանք (անգլերենով) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր (առկայության դեպքում)
  7. Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ կամ օտար լեզվի իմացությունը հաստատող ձևաթուղթ՝ հաստատված օտար լեզվի դասախոսի կողմից (անգլերենով)
  8. Ուսումնառության մասին պայմանագրի նախնական տարբերակ (հայերենով)
  9. Պահանջված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պարտադիր պետք է ներառեն դիմորդի անուն ազգանունը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 2-ը: Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք հետևյալ հղմամբ՝ https://www.emu.ee/, իսկ առարկայական ցանկին ծանոթանալու համար՝ https://www.emu.ee/en/admissions/courses-in-english 
Դիմումների ընդունումից հետո ՀԱԱՀ-ում կկազմակերպվի հարցազրույց և կկատարվի նախնական ընտրություն։ Այնուհետև բոլոր փաստաթղթերը և նախնական ընտրության արդյունքները կուղարկվեն ընդունող համալսարան, որտեղ և կկատարվի վերջնական ընտրությունը։
Ընտրության ժամանակ հաշվի են առնվելու ակադեմիական առաջադիմությունը, լեզվական հմտությունները, մոտիվացիան, ուսանողական ակտիվությունը և այլն։
ՀԱԱՀ-ից Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան 2 ուսանողներ։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսի հետ կապված ծախսերը 360 եվրոյի սահմանում, ինչպես նաև տրամադրում է ամսական 750 եվրո կրթաթոշակ: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը, իսկ Էստոնիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Վրաստան և այցելեն Թբիլիսիում գտնվող Էստոնիայի Հանրապետության դեսպանություն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Զարուհի Մարգարյան) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին:

 

Հայտարարություն

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` հայ դիմորդների համար

Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնում է 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր` հայ դիմորդների համար, որին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ ներկայացնում ենք․
Ամբողջական կրթաթոշակներ Շվեյցարիայում ասպիրանտական, հետդոկտորական ծրագրով սովորելու կամ հետազոտություններ իրականացնելու համար։
All disciplines taught in the mentioned Universities are accepted, except artistic disciplines
Դիմումներն ընդունվում են նշված համալսարաններում դասավանդվող բոլոր մասնագիտություններով, բացառությամբ արվեստի բնագավառի մասնագիտությունների։

...

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10