hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ ուսանողների համար:

Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ի ուսանողներից մեկին հնարավորություն կընձեռվի 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում (5 ամսով) սովորելու Սիլեսիայի համալսարանում (Լեհաստան):

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի բակալավրիատի 2, 3, 4-րդ կուրսի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները:
Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո` ճանապարհածախսը հոգալու համար: Իսկ ապահովագրության և վիզայի ծախսերը պետք է հոգա մասնակիցը:
Համալսարանը ուսանողներին լրացուցիչ տրամադրում է լեհերենի անվճար դասընթացներ:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  • Դիմում հայտ (անգլերեն)
  • Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերեն)
  • Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (հայերենով տեղեկանք դեկանատից)
  • Ակադեմիական տեղեկագիր (անգլերեն) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր
  • Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  • Անձնագրի պատճեն
  • Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ) (անգլերեն)
  • Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն) բակալավրիատի ուսանողների կամ աշխատանքային պլան (անգլերեն) ասպիրանտների/հայցորդների համար
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 10-ը:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի համապատասխան համակարգողին հանձնեն ստորև նշված փաստաթղթերը, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ.հասցեին:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, և ՀԱԱՀ-ում կկատարվի մասնակիցների նախնական ընտրություն: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակրի վերջնական ընտրություն:
Սիլեսիայի համալսարանում կենսաբանության և շրջակա միջավայրի պաշտպանության ֆակուլտետում անգլերեն դասավանդվող առարկաների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ անցնելով հետևյալ հղմամբ` http://english.us.edu.pl/courses-english#wbios  
Իսկ համալսարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական կայքէջից http://english.us.edu.pl/  
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք` 145 սենյակ) Ալլա Ալեքսանյանին:
 

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10