hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ ասպիրանտների և հայցորդների համար:

Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ասպիրանտներից/հայցորդներից երկուսին հնարավորություն կընձեռվի 2017-18 ուստարվա 2-րդ կիսամյակում (3 ամսով) սովորելու Շոտլանդիայի արևմտյան համալսարանում (Շոտլանդիա): 

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների ասպիրանտներն ու հայցորդները:
Այցելողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 530 եվրո` ճանապարհածախսը հոգալու համար: Համալսարանի կողմից լրացուցիչ կտրամադրվի ֆինանսական աջակցություն վիզայի ձևակերպման համար, իսկ ապահովագրության ծախսերը պետք է հոգա մասնակիցը:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.

  • Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերեն)
  • Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ/հայցորդ լինելու վերաբերյալ (հայերենով տեղեկանք Ասպիրանտուրայի բաժնից Էրազմուս+ ծրագրի մասնակցության համար)
  • Ակադեմիական տեղեկանք (անգլերեն) կամ դիպլոմ և դիպլոմի ներդիր
  • Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  • Անձնագրի պատճեն
  • Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ կամ օտար լեզվի դասախոսի կողմից տրված Աշխատանքային պլան (անգլերեն):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 21-ը:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի համապատասխան համակարգողին հանձնեն վերոհիշյալ փաստաթղթերը, իսկ դրանց էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. հասցեին: Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, և ՀԱԱՀ-ում կկատարվի մասնակիցների նախնական ընտրություն: Նախնական ընտրությունից հետո ընդունող համալսարանի կողմից կկատարվի կրթաթոշակակրի վերջնական ընտրությունը: 
Շոտլանդիայի արևմտյան համալսարանի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական կայքէջից. https://www.uws.ac.uk/:
Մրցույթի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 145 սենյակ):

 

Job announcement

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10