hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Դանիել Պետրոսի Պետրոսյան

E-mail:  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Կրթություն և վերապատրաստում
1975-1980թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը` «Ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ
2018 թվից ՀԱԱՀ, հեռակա ուսուցման դեպարտամենտ, պետի պաշտոնակատար
2015-2018թթ. ՀԱԱՀ, հեռակա ուսուցման դեպարտամենտ, պետ
2015 թվից մինչ օրս ՀԱԱՀ, Գյուղատնտեսական մեքենաշինության տեխնոլոգիայի և նորոգման ամբիոն, պրոֆեսոր
2003 -2018 թթ. ՀԱԱՀ, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ՀԱԱՀ «Տեղեկագիր» միջազգային գիտական պարբերականի գլխավոր խմբագիր
2006-2015թթ. ՀԱԱՀ, Գյուղատնտեսական մեքենաշինության տեխնոլոգիայի և նորոգման ամբիոն, վարիչ
1998-2003թթ. ՀԳԱ, Գիտության դեպարտամենտ, պետ
1994թ. ՀԳԱ, Մեքենաների նորոգման և կառուցվածքային նյութերի տեխնոլոգիայի ամբիոն, դոցենտ
1991թ. ՀԳԻ, Մեքենաների նորոգման և կառուցվածքային նյութերի տեխնոլոգիայի ամբիոն,ասիստենտ
1984թ. ՀԳԻ, գիտահետազոտական թեմա ավագ ինժեներ, գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող
1980-1984թթ. ՀՀ , գյուղատնտեսական տարբեր ձեռնարկություններ, ինժեներ-մեխանիկ:

Գիտական գործունեություն
2010թ. պրոֆեսոր
2007թ. տեխնիկական գիտությունների դոկտոր
1994թ. դոցենտ
1990թ. տեխնիկական գիտությունների թեկնածու:

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հավելյալ տեղեկություն
ՀՀ Կառավարությանն առընթեր գիտատեխնիկական խորհուրդ, անդամ
ՀԱԱՀ «Տեղեկագիր» գիտական միջազգային պարբերական, գլխավոր խմբագիր
«Известия аграрной науки», Тбилиси, գլխավոր խմբագրի տեղակալ
«033 Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ», մասնագիտական խորհուրդ, անդամ:

Գիտական հրապարակումներ
Հեղինակ է 80-ից ավելի գիտական հրատարակումների, այդ թվում 1 ուսումնական ձեռնարկի, 1 դասագրքի, 55-ից ավելի գիտական հոդվածների և 15 գյուտի հեղինակային արտոնագրերի: Մշակել է գյուղատնտեսական 5-ից ավելի մեքենաներ և դրանց բանվորական օրգաններ, ինչպես նաև մեքենամասերի վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ: Գիտական զեկուցումներով հանդես է եկել միջազգային և հանրապետական գիտաժողովներում:

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10