Գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պատրաստման կարևորագույն ուղիներից մեկը արտադրությունից չկտրված (հեռակա) ուսուցումն է: Դեռևս 1932թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտին առընթեր հիմնադրվել է անասնաբույծներ պատրաստող հեռակա ինստիտուտ, որի առաջին տնօրեն է նշանակվել դասախոս Ա.Մալկովը:
Այսօր անհրաժեշտություն կա հեռակա ուսուցման համակարգում ներդնել ուսումնառության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան ուսանողին ուսանել ցանկացած ժամանակահատվածում և ցանկացած վայրում՝ օգտվելով ուսումնամեթոդական նյութերից, անհրաժեշտության դեպքում դիմելով դասախոսների խորհրդատվությանը և խնայելով ժամանակը: Հեռակա ուսուցման նպատակը. Հիմնական աշխատանքից չկտրված և առկա ուսուցմամբ կրթություն ստանալու հնարավորություն չունեցող անձանց կրթական պահանջմունքների բավարարումը, կրթական ծառայությունների մատուցման ոլորտի ընդլայնումը հանրապետության հեռավոր շրջաններում բնակվող անձանց համար, ուսումնական հաստատություններում կիրառվող կրթական տեխնոլոգիաների ընդլայնումը և կատարելագործումը: |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետությունում
Ընտրիր ճիշտ մասնագիտություն, կառուցիր լավ ապագա
Բաց դաս
Ձեր վերջին այցելությունները
- 2018-04-16 09:39:07
Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 3 անգամ
Օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն , Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա:
Աղբյուրը՝ minagro.am - 2018-04-05 07:00:25
Մեկնարկել է կաթնամթերքի արտադրության զարգացման ծրագիրը և գործարկվել գյուղոլորտի դոնորների համակարգման հարթակը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն այսօր ստորագրել են «Անասնակերի մատակարարման բարելավում և կաթնամթերքի վերամշակման ընդլայնում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագիրը:
- 2018-03-29 08:06:56
Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դյուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16 ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դյուսելդորֆ 2018» ամենամյա միջազգային
- Ագրոնոմիական ֆակուլտետ
- Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ
- Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ
- Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
- Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտական ֆակուլտետ