hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ընդունելություն


Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է 2016–2017 ուստարվա ցերեկային ուսուցման ընդունելություն հիմնական և միջնակարգ ընդհանուր (լրիվ) կրթության հիմքով, հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Հաշվապահական հաշվառում
  • Ֆինանսներ 
  • Մենեջմենթ (Կառավարում)
  • Հողային ռեսուրսների կառավարում 
  • Ապրանքագիտություն 
  • Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում մասնագիտության «Ագրոէկոլոգիա» մասնագիտացմամբ 
  • Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն
  • Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն 
  • Հողաշինարարություն 
  • Պաշտպանված գրունտի կենսատեխնոլոգիա 
  • Անասնաբուժություն մասնագիտության «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» մասնագիտացմամբ 
  • Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ավտոտրանսպորտում)

ՀԱԱՀ-ի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում ուսուցումը կատարվում է անվճար և վճարովի համակարգերում: Քոլեջում ուսման տևողությունը 3-4 տարի է: Շրջանավարտները ստանում են կրտսեր մասնագետի որակավորում:

Քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին իրավունք է վերապահվում, սահմանված կարգով, ուսումը շարունակել համալսարանի հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կուրսում` համապատասխան մասնագիտության գծով բարձրագույն կրթություն ստանալու համար:

Ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի տեղերի ընդունելությունը կատարվում է ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա:

Դիմորդը քոլեջի ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցիչների (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`

  1. Դիմում,
  2. կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,
  3. վեց լուսանկար (3 x 4 չափի),
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան դիմորդի համար կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
  5. կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում):

Ավարտական փաստաթղթում Հայոց լեզու առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ օտար լեզվով: Ընդունելությունը պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում իրականացվում է հետևյալ մրցութային սկզբունքով.

  1. Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի քննական միավորների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկանների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:
  2. Նշված գնահատականների/միավորների ընդհանուր գումարի հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է`
    • հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի քննական միավորների առավելագույն միջին թվաբանական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին,
    • ըստ ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականների/միավորների ունեցած դիմորդին,
    • նախընտրած մասնագիտության գծով համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին: 

Ընդունելության մրցութային առարկաներ, ըստ ներքոհիշյալ մասնագիտությունների համարվում են.

    • Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ագրոպարենային համալիրում), Մենեջմենթ /կառավարում/ (ագրարային համակարգում), Ֆինանսներ (ագրոպարենային համակարգում) մասնագիտություններ - մաթեմատիկա, հայոց լեզու, օտար լեզու:
    • Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ավտոտրանսպորտում), Հողաշինարարություն մասնագիտություններ – մաթեմատիկա, ֆիզիկա, հայոց լեզու:
    • Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն, Ագրոէկոլոգիա մասնագիտություններ - քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու: 

Դիմորդը ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար նախապես վճարում է 1000 (հազար) դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև օգոստոսի 24-ը:

Հասցեն՝ 0009, Երևան, Տերյան 74, 2-րդ մասնաշենք 4-րդ հարկ 437 սենյակ
Հեռախոս 52-59-37:

Ընդունող հանձնաժողով

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լատվիայի գյուղատնտեսական համալսարանը 2017թ. մայիսի 10-12-ը հրավիրում է մասնակցելու BALTIC SURVEYING'17 միջազգային գիտամեթոդական գիտաժողովին:
Գիտաժողովի նպատակն է իրականացնել փորձի փոխանակում հողաշինարարության, հողօգտագործման, կադաստրի, գյուղական զարգացման, գեոդեզիայի, քարտեզագրության և այլ թեմաների շրջանակներում: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մասնակիցների հոդվածները կտպագրվեն գիտաժողովի ամսագրում: Գիտաժողովը չի հոգում մասնակցության հետ կապված ծախսերը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10