hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Ռ.Սարգսյան
Հենակետային վարժարանի տնօրեն՝
Ռոբերտ Հմայակի Սարգսյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը հիմնադրվել է 1997թ.՝ Երևան քաղաքում: Որպես հանրակրթական ծրագրեր իրականացնող կենտրոն` նպաստում է համալսարանը մասնագիտական կողմնորոշում ունեցող քաղաքաբնակ և գյուղաբնակ աշակերտներով համալրելուն: Հենակետային վարժարանի հիմնադրման օրվանից տնօրենն է ֆ.մ.գ.թ. դոցենտ Ռոբերտ Սարգսյանը:
Վարժարանը ՀՀ տարբեր մարզերում ունեցել է շուրջ 60 հոսքային դասարաններ: Անցած ժամանակահատվածում վարժարանից և հոսքային դասարաններից ագրարային համալսարան է ընդունվել մոտ 2500 շրջանավարտ, որոնք ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն իրենց ընտրած մասնա-գիտության նկատմամբ: Հատկանշական է, որ նրանցից ավելի քան 20-ն այժմ գիտության թեկնածուներ են և դասավանդում են տարբեր ամբիոններում:
Հենակետային վարժարանՎարժարանն ավարտած շատ աշա-կերտներ համալսարանի կրթական գործունեության հետ սովորել են ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթական միջազգային կենտրոնում (մոտ 100 շրջանավարտ):
Վարժարանի մանկավարժները հրատա-րակել են ուսումնաօժանդակ ձեռնարկ-ներ, որոնք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են ինչպես վարժարանի, այնպես էլ հանրակրթական դպրոցների աշակերտների համար:
Վարժարանի մանկավարժական կոլեկտիվը ջանք չի խնայում ագրարային համալսարանը հաստատուն մասնագիտական կողմնորոշում ունեցող երիտասարդներով համալրելու պատասխանատու գործում: Այժմ վարժարանում գործում են մասնագիտական 4 հոսքեր՝

    • ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Անգլերեն», «Հայոց լեզու» առարկաների խորացված ուսուցմամբ)
    • ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաների խորացված ուսուցմամբ)
    • ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ («Մաթեմատիկա», « Ֆիզիկա » առարկաների խորացված ուսուցմամբ)
    • ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ («Մաթեմատիկա», «Քիմիա» կամ «Կենսաբանություն» առարկաների խորացված ուսուցմամբ)

Մասնագիտական կողմնորոշումը կարևորագույն քայլերից մեկն է մարդու կյանքում, որի ճիշտ լուծումից է կախված ոչ միայն անհատի, այլև հասարակության ապագան, ազգի զարգացման առաջընթացն առհասարակ:

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10