hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

hen-gearHen-Gear Project

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՏՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՑԱՆՑ

hengear_anim
down_arrow
hengear_nkar anim

Գրանցվելու և հարցաթերթիկը լրացնելու համար կարող եք այցելել` http://hengear.anqa.am

HEN GEAR ծրագրի նկարագրությունը

Ծրագրի նպատակն է որակի ապահովման և շրջանավարտների զբաղվածունակության աջակցման ճանապարհով Արևելյան հարևանության տարածաշրջանում նպաստել բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացման գործընթացին:
Տեղական մակարդակով կրթության արդյունավետությունը բարելավելու և հայ շրջանավարտների տվյալների բազան ստեղծելու նպատակով, ծրագիրն աջակցում է հայկական ԲՈՒՀ-երին գործիքների և մեթոդաբանության հայտնաբերման գործում, որն էլ հետապնդում է 2 հիմնական նպատակ.

1. համալսարաններին և կառավարությանն ապահովել արդյունավետ գործիքով, որը թույլ կտա հասարակության վրա բարձրագույն կրթության երկարատև ազդեցության մոնիթորինգ իրականացնել և բարելավել կրթության որակը,
2. աջակցել կրթական համակարգի ու գործարար հատվածի միջև կապերի ստեղծմանը և աշխատանքի տեղավորման համակարգի ձևավորմանը:

Համակարգը հնարավորություն է ընձեռում ձեռնարկություններին աշխատանքի ընդունման համար որոնել և գտնել այն շրջանավարտներին, ովքեր ունեն հմտությունների և գիտելիքների անհրաժեշտ մակարդակ, միևնույն ժամանակ ծրագիրը թույլ է տալիս շրջանավարտներին ունենալ համապարփակ և ժողովրդավարական մուտք դեպի աշխատաշուկա:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել` http://hengear.anqa.am

HEN GEAR ծրագրի նպատակները

Ընդհանուր նպատակները
Ծրագրի նպատակն է տեղեկատվական բազայի հիման վրա Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկի ու պահանջարկի միասնական/ամբողջական մոդել, որը թույլ կտա`

• հավաքագրել և վերլուծել համալսարանի ու շրջանավարտների վերաբերյալ տվյալներ,
• ապահովել շրջանավարտների մուտքն աշխատաշուկա,
• բարելավել բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը:

Հատուկ նպատակներ
Ծրագիրը նախատեսում է հետևյալ հատուկ նպատակները.

• տեղեկատվական բազայի ստեղծում,
• շրջանավարտների պրոֆիլների ստեղծում և հետազոտության իրականացում,
• շրջանավարտների աշխատանքային պայմանների հետազոտություն,
• շրջանավարտների աշխատանքի տեղավորման որակյալ համակարգի ստեղծում:

HEN GEAR ծրագրի շահառուներն են`

  •  հայաստանյան բուհերի շրջանավարտները.
  • հայկական ընկերություններն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչները,
  •  HEN-GEAR ծրագրի գործընկեր համալսարանները,
  •  բարձրագույն կրթության կառավարման պետական մարմինները:

Գրանցվելով, շրջանավարտները կստանան մի շարք ծառայություններից և ստեղծված հնարավորություններից անվճար օգտվելու իրավունք:
Օգտագործելով HEN-GEAR ծրագրի տվյալների բազան՝ հայկական ընկերությունները, բիզնես ոլորտի ներկայացուցիչները կունենան հետևյալ հնարավորությունները.

• շրջանավարտների կողմից մշտապես թարմացվող CV-ների առկայություն,
• մարդկային կապիտալի ընտրության և ուսանողների ներգրավածության նպատակով CV-ների փնտրման համար անհրաժեշտ միջոցներ,
• նախքան աշխատանք գտնելը շրջանավարտների անձնական տվյալների (պրոֆիլների) ստուգման և համեմատման հնարավորություն,
• շրջանավարտների պրակտիկայի կազմակերպման հնարավորություն:

HEN-GEAR ծրագրի գործընկեր համալսարաններին ընձեռած հնարավորություններն են.

• կրթական ծրագրերի բարելավմանը միտված հուսալի և պարբերաբար թարմացվող վիճակագրական տվյալների ձեռքբերում,
• որոշումների կայացման և աշխատանքների պլանավորման հետ կապված փաստաթղթային տվյալների ձեռքբերում,
• արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի ձեռքբերում,
• շրջանավարտների աշխատանքի տեղավորման գործընթացի դյուրացում և մրցակցային գործընթացում առավելության ձեռքբերում:

Ինչու՞ գրանցվել HEN-GEAR հարթակում:

HEN-GEAR հարթակը շրջանավարտներին ընձեռում է հետևյալ հնարավորությունները.

• աշխատանքի տեղավորման անվճար ծառայությունների հասանելիություն,
• աշխատանքի/ պրակտիկայի մասին տեղեկության հասանելիություն,
• կարիերայի և աշխատանքի տեղավորման հնարավորությունների զարգացում,
• ժողովրդավարական և որակավորված մուտք դեպի աշխատաշուկա,
• իրենց իսկ համալսարանի գնահատում առցանց հարցաշարի միջոցով:

Հաճախ տրվող հարցեր


Ե՞րբ գրանցվել HEN-GEAR հարթակում:
Գրանցումը պետք է իրականացվի մինչև համալսարանն ավարտելը:
Ինչպե՞ս գրանցվել HEN-GEAR հարթակում:
Հարթակում գրանցվելու համար պետք է այցելել HEN-GEAR կայք (http://hengear.anqa.am) և լրացնել հարցաշարը: 

Որտեղի՞ց կարելի է ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Շրջանավարտները պետք է տեղեկացված լինեն ծրագրի նպատակների և օգուտների մասին: Տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան բաժիններում` կարիերայի կենտրոն, գրադարան և դեկանատներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ՀԱԱՀ-ի Աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժին:

Հասցե` Երևան, Տերյան 74 Հեռ +374 (10) 52 28 39, ներքին 15

Էլ հասցե Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Կոնտակտային անձ` Լուսինե Մնացականյան

 

ERASMUS+ մրցույթ ուսանողների համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնի համալսարանական քոլեջը կազմակերպում է 2016-2017 թթ. Ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ուսանողներ ամբողջ աշխարհից:
3-ից 6 շաբաթ տևողությամբ Ամառային դպրոցը կկայանա Լոնդոնի սրտում` հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել եզակի փորձառություն:
Դիմում-հայտը կարող եք ուղարկել 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից, և մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը դիմում-հայտ ներկայացրած մասնակիցները կազատվեն մասնակցության վճարից: Դիմում-հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին` summer@ucl.ac.uk

...

Ուշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2016
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Գրանցվեք նորությունների համար

10