en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

Ծրագրին չեն կարող դիմել բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

• Անձնագրի պատճեն
• Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից)
• Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
• Ուսումնառության մասին պայմանագիր (նախնական տարբերակ)
• Անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հաստատող վկայական (B1 մակարդակ)
• Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (հայերեն):

Գայզենհայմի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք հետևյալ հղմամբ, նաև կարող եք ծանոթանալ առարկայական ցանկին:

Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները մինչև սույն թվականի հունիսի 1-ը անհրաժեշտ է հանձնել Ի-Վի-Էն գինու ակադեմիա (EVN Wine Academy), Տերյան 74, մուտքը Տերյան փողոցից ICARE/EVN: Էլեկտրոնային տարբերակները (PDF ֆորմատով) ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it .

 

Calendar of Events

November 2018
S M T W T F S
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1