en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։ Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։


Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ և ունենա բարձր առաջադիմություն,
• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող։
Հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝ ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը,
բ/ մեկ լուսանկար /3x4/,
գ/ տեղեկանք հայտատուի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունենալու մասին,
դ/ տեղեկանք բուհից՝ ուսանողի 1-ին կուրսի առկա, վճարովի համակարգում սովորելու մասին, ե/ տեղեկանք բուհից առաջադիմության մասին,
զ/ III-րդ խմբի հաշմանդամության կարգը հաստատող փաստաթղթի պատճենը,
է/ լրացված դիմումը:
Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է` 13.00-14.00-ն):
Մանրամասներին ծանոթանալու և  կրթաթոշակի դիմում-հայտը  բեռնելու համար այցելեք heh.am կայք։

 

Calendar of Events

November 2018
S M T W T F S
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1