en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Scientific conference

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

ԿԽՄԿ-ն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին աշնանացանի սերմացու, տնկիներ և պարարտանյութեր է տրամադրել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Տավուշի մարզի սահմանամերձ հինգ գյուղերի հատկացրել է գյուղատնտեսական ապրանքներ: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում, գյուղացիները ստացել են բարձրորակ աշնանացան ցորենի և կարտոֆիլի սերմացու, արքայանարնջի տնկիներ, ինչպես նաև հերբիցիդներ և պարտարտանյութ։

Ինչպես ԱՐՄԵՆՊՐԵՍ-ին տեղեկացրին ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրում ընդգրկվել է շուրջ 1,150 ընտանիք՝ Չինարի, Դովեղ, Բերքաբեր, Ներքին Կարմիրաղբյուր և Բարեկամավան գյուղերից: Որոշ համայնքներն օգտվում են աջակցության ծրագրից արդեն երկրորդ տարի։ Տավուշի համայնքներին հատկացված աջակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Ներքին Կարմրաղբյուր համայնքին տրամադրել է 13,2 տոննա կարտոֆիլի սերմացու՝ 330 տնային տնտեսություններին (40կգ՝ մեկ տնային տնտեսության համար), Դովեղին` 3,6 տոննա կարտոֆիլի սերմացու՝ 90 տնային տնտեսություններին (40կգ՝ մեկ տնային տնտեսության համար), 1,7 տոննա աշնանացան ցորենի սերմացու՝ 57 տնային տնտեսություններին (30կգ՝ մեկ տնային տնտեսության համար), իտալական արտադրության Mugasol պարարտանյութ և Kamba Super հերբիցիդներ՝ 57 տնային տնտեսություններին, Բերքաբեր համայնքին` 2 հազար 745 արքայանարնջի տնկիներ՝ 184 տնային տնտեսություններին (15 հատ՝ մեկ տնային տնտեսության համար), Բարեկամավան գյուղին տրամադրվել է 2 հազար 010 արքայանարնջի տնկիներ՝ 136 տնային տնտեսություններին (15 հատ՝ մեկ տնային տնտեսության համար), Չինարի գյուղին` 10,5 տոննա կարտոֆիլի սերմացու՝ 350 տնային տնտեսություններին (30կգ՝ մեկ տնային տնտեսության համար), իտալական արտադրության Mugasol պարարտանյութ և Kamba Super հերբիցիդներ՝ 350 տնային տնտեսություններին:

 

Calendar of Events

October 2018
S M T W T F S
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3