hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Սիրված ու վաստակաշատ գրադարանավարի 65-ամյակին

Յուրաքանչյուր գրադարան տվյալ հաստատության շարժիչ ուժն է, «սիրտը», կարելի է և այդպես ասել: ՀԱԱՀ գրադարանն աչքի է ընկնում իր գրքային հարուստ ֆոնդով, կարգապահությամբ և ծայրահեղ կանոնակարգված աշխատանքով: Ուստի պատահական չէ, որ գիտական գրադարանը մի քանի անգամ արժանացել է համալսարանի «Լավագույն ստորաբաժանում» տիտղոսին: Իսկ գրադարանում իր գործին բացառիկ նվիրվածությամբ է աշխատում գրադարանի վարիչի տեղակալ Հասմիկ Ադամյանը՝ մեր սիրելի ու հարգարժան տիկին Հասմիկը, ում 65-ամյակը բոլորեց օրերս: Եվ այդ 65 տարիներից շուրջ 40-ը հմուտ գրադարանավարն անմնացորդ նվիրել է հարազատ կրթօջախին՝ մշտապես չխամրող պատասխանատվությամբ կատարելով գրադարանավարի հիրավի հետաքրքիր, միաժամանակ խիստ պատասխանատու և պարտավորեցնող աշխատանքը:
Նայում ես մարդուն իր աշխատանքային գործընթացում և նրա շարժուձևից, գիտակ ու հստակ պատասխանից հասկանում, որ ինքն աշխատում է իր տեղում, հմուտ է, և որ, կարևորն է, սիրում է իր աշխատանքը: Այդպիսին է տիկին Հասմիկը՝ նվիրված իր աշխատանքին, միշտ պատրաստակամ, ժպտերես ու բարեհամբույր, իսկ և իսկ գրադարանավար, ում աշխատանքային փորձն ու գիտելիքներն այնքան ուսանելի են նաև գործընկերների համար:
ՀԱԱՀ ՏՏ և ԻԾ կենտրոնի աշխատակիցները, բուհի ողջ անձնակազմն ու ուսանողությունը, գրադարանի կոլեկտիվը ջերմորեն շնորհավորում են սիրելի տիկին Հասմիկին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն, հաջողություններ, երկար տարիների կյանք և ամենայն բարիք:

Հ.Գ. Շնորհակալ ենք Ձեր նվիրված ու պարտաճանաչ աշխատանքի համար:

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10