hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Շրջանավարտների միավորում

Նախագահ՝
Բադալյան Մանվել Էդիկի

ՀԱԱՀ ՇՄ ստեղծվել է 2005 թ-ին, որի նպատակն է միավորել շրջանա-վարտներին, դասախոսներին, աշխատակիցներին և նպաստել համալսարանի զարգացմանն ու առաքելության արդյունավետ իրականացմանը:

Մեր նպատակներն ու խնդիրները՝

  • Նպաստել Համալսարանի տեղացի և օտարերկրյա շրջանա-վարտների փոխադարձ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը` ստեղծելով համագործակցության համար անհրաժեշտ համապատասխան տվյալների բազա:
  • Նպաստել Համալսարանի շրջանավարտների աշխատանքային և մասնագիտական առաջխաղացմանը, գիտելիքների կատարելագործմանը:
  • Աջակցել Համալսարանի արտաքին գիտաարտադրական կապերի և միջազգային համագործակցության զարգացմանը, ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկայի, մագիստրների և ասպիրանտների փոխանակման իրականացմանը:
  • Աջակցել Համալսարանի շնորհաշատ ուսանողներին, օժանդակել նրանց օգտակար նախաձեռնություններին: Հետամուտ լինել գյուղատնտեսության և գյուղական տեղանքի զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը, գյուղական բնակավայրերում զբաղվածության խնդրի կարգավորմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:
  • Կրթական, հոգևոր-մշակութային և մարզական կյանքի աշխուժացմամբ նպաստել տաղանդաշատ և շնորհալի երիտասարդների բացահատմանը` նրանց ապագան դարձնելով Կազմակերպության հոգածության առարկա:
  • Հատուկ ուշադրություն դարձնել հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հիմնախնդիրներին` դրանց լուծումներին ծառայեցնելով Կազմակերպության մարդկային, գիտական և կազմակերպական ողջ ռեսուրսները:

Շրջանավարտների միավորման կանոնադրություն 

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10