hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Ձեռքբերումներ

ՀՀ Կառավարության 1994թ. որոշմամբ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը 2005թ. վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան, իսկ 2012թ.-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան:
Նախկին երկու բուհերը, հետագայում` ակադեմիան, այժմ` համալսարանը, կերտել են փառավոր կենսագրություն, ունեցել ակնառու ձեռքբերումներ` մեծագույն պատասխանատվությամբ կատարելով իրենց գլխավոր առաքելությունը` հանրապետության ագրոպարենային համակարգն ապահովելով բարձրակարգ կադրերով:

DSC_428865000-ից ավելի շրջանավարտներ իրենց անգնահատելի ավանդն ունեն հանրապետության, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, մեքենայացման, ջրատեխնիկական շինարարության և այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում: Նրանցից 23-ն արժանացել են Խորհրդային Միության Սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչման:
Երբ անհրաժեշտ է եղել թողնել խաղաղ ստեղծագործ աշխատանքն ու զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը, համալսարանի շրջանավարտները, ուսանողները և դասախոսներն անձնվիրաբար կատարել են իրենց սրբազան պարտքը. նրանցից 4-ն արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման: Շատ շատերն իրենց կյանքը զոհաբերել են հանուն ազատության և լուսավոր ապագայի: Համալսարանի բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ մասնակցել են Արցախի ազատագրական պայքարին և փառքով պսակել հարազատ կրթօջախի անունը: Նրանցից 7-ը զոհվել է պատերազմում:
Անցած ինը տասնյակ տարիները ձեռքբերումների, հաջողությունների և նվաճումների տարիներ են, սակայն այդ ընթացքում եղել են նաև դժվարին շրջաններ, որոնք պատվով են հաղթահարվել կոլեկտիվի ջանքերի շնորհիվ:
2000 թվականից համալսարանում գործում է ագրոբիզնեսի հայ-ամերիկյան բարձրագույն դպրոցը: Համալսարանը մասնաճյուղեր ունի Սիսիանում և Վանաձորում, իսկ 2009թ. հունվարից գործում է նաև Շուշիի մասնաճյուղը:

IMG_2046

Վերջին տարիներին համալսարանը մեծ զարգացում է ապրել, հասել է նշանակալից հաջողությունների, ունի բարձր վարկանիշ ԱՊՀ տարածքի ագրարային համալսարանների շրջանում:Հանրապետության ագրոպարենային համակարգի բարձրակարգ մասնագետների պահանջարկը լիովին բավարարելու նպատակով վերջին 10-15 տարիների ընթացքում համալսարանում հիմնվեցին 17-ից ավելի նոր մասնագիտություններ:
Ներկայումս համալսարանի «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Հողաշինարարություն և հողային կադաստր», «Հիդրոմելիորացիա», «Անտառային տնտեսություն» և պարենամթերքի տեխնոլոգիաների բոլոր մասնագիտությունների գծով շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, ինչը թերևս ամենակարևոր հանգամանքն է կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման և բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում:



 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10