Առաքելություն

Մեր առաքելությունն է՝ պատրաստել մասնագիտական հմտություններով  և ոլորտի շահակիցների հետ համագործակցությամբ երկրի ագրոպարենային համակարգը զարգացնելու ունակ ագրոտեխնոլոգիական ուղղվածությամբ մասնագետներ։

Համալսարանը խթանելու է իր գիտական ներուժը՝ առաջարկելով առաջընթացի լավագույն լուծումներ, ներդնելու է արդիական տեխնոլոգիաներ՝ օգտագործելով և ցուցադրելով գիտելիքահենք տնտեսության արդյունքները։