hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հունիս 28

ԱՊՀ երկրների ագրարային բուհերի ռեկտորների խորհրդի նիստ և «Միջազգային մագիստրոսական ամառային դպրոց - ISAS-2018» Ղազախստանի ազգային ագրարային համալսարանում

2018թ. հունիսի 15-16-ը Ղազախստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ ԱՊՀ երկրների ագրարային բուհերի ռեկտորների խորհրդի հերթական նիստը և «Միջազգային մագիստրոսական ամառային դպրոց - ISAS-2018»:

Խորհրդի աշխատանքներին մասնակցում էին ԱՊՀ երկրների 10 բուհերի 20 ղեկավարներ, Ղազախստանի Հանրապետության գյուղնախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ազգային ագրարային գիտաուսումնական կենտրոնի ներկայացուցիչներ, Ղազախստանի առաջատար բուհերի ռեկտորներ, գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, փորձագիտական և փորձարարական կենտրոնների, գիտելիքի տարածման կենտրոնի ղեկավարներ, ագրոոլորտի ձեռնարկատերեր:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում էր Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Է.Ս. Ղազարյանը: Իր ելույթում ՂԱԱՀ ռեկտոր Տլեքտես Եսպոլովը հատուկ նշեց, որ Խորհրդի անդամները համատեղ արդյունավետ աշխատանք են տանում ԱՊՀ-ում ագրարային կրթության արդիականացման խնդիրները լուծելու ուղղությամբ. բացում են ագրարային նոր մասնագիտություններ եւ համատեղ մշակում կրթական ծրագրեր, ներդնում ագրոարդյունաբերական համալիրում նոր տեխնոլոգիաների ստեղծման եւ բաշխման մրցակցային համակարգ, ինչը թույլ կտա ինտեգրվելու համաշխարհային կրթական տարածքին:
Հանդիպման շրջանակներում հյուրերը ծանոթացան համալսարանի գիտատեխնիկական բազային, որը Ղազախստանում յուրահատուկ հիմք է գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների որոնման, ներգրավման, փոխանցման եւ զարգացման ուղղությամբ ծավալված գործունեությունում: Կենտրոնը գյուղատնտեսական գիտության տեսության եւ պրակտիկայի միջև կամուրջ է: Այսօր նման կառույցներ աշխատում են ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Իսրայելում եւ Ավստրալիայում:
Հյուրերը այցելեցին «Ն.Նազարբաև. կրթության և գիտության կենտրոն», «Ագրարային գիտության ինտեգրում, կրթություն և արտադրություն» ցուցահանդեսները:
Հյուրերը ղազախ գիտնականների հետ կիսվեցին լավագույն փորձով և արտադրության մեջ գիտական հետազոտությունների ներդրման արդյունքներով: Ուսանողներն էլ ներկայացրեցին իրենց նախնական գիտական ծրագրերը:

Միջոցառումը միաժամանակ նաև լավ հարթակ էր բանակցությունների համար, որտեղ ագրարային բուհերի ներկայացուցիչներն իրենց կուտակած փորձն ու նորարարական շատ մտքեր փոխանակեցին ագրոարդյունաբերական համալիրում գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրման մեխանիզմների մշակման ոլորտում:
2003 թ. ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՂԱԱՀ ռեկտոր Տլեքտես Եսպոլովի նախաձեռնությամբ ստեղծված ԱՊՀ երկրների առաջատար ագրարային համալսարանների ռեկտորների խորհուրդը համակարգում է մասնագիտական զարգացման և կադրերի վերապատրաստման, ԱՊՀ առաջատար ագրարային բուհերի ուսումնական և մեթոդաբանական միությունների փոխհարաբերությունների կազմակերպման, միջբուհական համագործակցության աշխատանքները` սերտորեն փոխգործակցելով միջազգային այլ կառույցների հետ:
ԱՊՀ երկրների առաջատար ագրարային համալսարանների ռեկտորների խորհրդի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել բուհերի անցած պատմության ձեռքբերումների, մերօրյա զարգացումների, հետագա անելիքների և ծրագրերի մասին գրքի շնորհանդեսը: Գրքում հավուր պատշաճի ներկայացված է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Գյուղատնտեսական կրթության և ագրարային ոլորտում ունեցած գիտական ակնառու ներդրումների համար հանդիսավոր արարողության ընթացքում ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը պարգևատրվել է միջազգային ձևաչափի դիպլոմով և Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի կրծքանշանով:
2018թ. հունիսի 15-ին Ղազախստանի ազգային ագրարային համալսարանում ԱՊՀ երկրների ագրարային բուհերի ռեկտորների խորհրդի նիստի շրջանակներում սկսվեցին «Միջազգային մագիստրոսական ամառային դպրոց - ISAS-2018»-ի աշխատանքները հետևյալ ճյուղերով` «Ջրային ռեսուրսների կառավարում», «Կանաչ էկոնոմիկա», «Ինովացիոն տեխնոլոգիաները եւ տեխնիկական միջոցները գյուղատնտեսությունում» «Բնական ռեսուրսների կառավարում» «Ագրոինովացիան բուսաբուծության մեջ», «Կենսատեխնոլոգիա և սննդամթերքի անվտանգություն»: Ամառային դպրոցի նպատակն է ձեռքբերել նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև կատարել նորարարական տեխնոլոգիաների և հետազոտական մեթոդաբանության փոխանակում:
Արտադրական սեմինար-պարապմունքները կազմակերպվել են Բալխաշ-Ալակոսկի ավազանային ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման կանոնակարգման տեսչությունում, «Բարտեգայսկայի» ջրամբարում և Դ. Ա. Կունաևի անվան «Մեծ Ալմաթի» նեղուցում, «Ալմաթի սու» հոլդինգում, ագրոարդյունաբերական համալիրի և գյուղական տարածքների զարգացման էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտում, Ալմաթիի տարածաշրջանային անասնաբուժական լաբորատորիայում, Ղազախստանի «Բայսերկե ագրո» ագրոարդյունաբերական համալիրում, Գյուղատնտեսության մեխանիզացիայի և էլեկտրաֆիկացիայի գիտահետազոտական ինստիտուտում, Պրոբլեմային կենսաբանական անվտանգության գիտահետազոտական ինստիտուտում, ինչպես նաև Ղազախա-ճապոնական, Ղազախա-կորեական, Ղազախա-բելառուսական ագրոինժեներական ջրային ինովացիոն կենտրոններում, գիտակրթական ինովացիոն և համալսարանի այլ ինովացիոն կենտրոններում:
Մագիստրանտներին տրվում է եզակի հնարավորություն ամառային դպրոցի ընթացքում ընդլայնելու գիտելիքները և ձեռքբերելու գործնական հմտություններ կրթական ծրագրերի շրջանակներում: Մագիստրանտների մասնագիտական և միջանձնային կարողությունների ձևավորմանը կնպաստեն դասախոսությունները, «Մաստեր-վերապատրաստողական» պարապմունքները և կլոր սեղանի շուրջ քննարկումները, որոնք անցկացվում են ՂԱԱՀ-ի առաջատար գիտնականների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Սլովակիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Բելառուսի, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների մասնաճյուղերի և արտադրության արտասահմանյան ներկայացուցիչների կողմից:
Ղազախստանի ազգային ագրարային համալսարան այցի շրջանակներում պրոֆեսոր Է.Ս. Ղազարյանը հարցազրույց է տվել տեղական հեռուստաալիքին և համալսարանի թղթակիցներին:

ՂԱԱՀ մամուլի ծառայություն

 

Միջազգային համաժողով

Միջազգային համաժողով

2019թ. հունվարի 29-31-ը ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը Թեհրանում նախատեսում է իրականացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել համաժողովի քարտուղարությանը:
ԻԻՀ իսլամական ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, ում հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ
www.icciri.ir/en կայքէջից:

...

Հայտարարություն

Հայտարարություն

ՀԱԱՀ-ում մեկնարկում է Բարձրագույն կրթության միջազգայնացման Բիո Դատա ծրագիրը, որը ֆինասավորվելու է նորվեգական «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից:
Ծրագրի գլխավոր գործընկերներն են Նորվեգիայի Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանը և Տաջիկստանի Բուսաբանության ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և գենտիկայի դեպարտամենտը։
Մասնակից գործընկերներն են՝

...

Մրցույթ գիտության և տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկատերերի համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Գրանցվեք նորությունների համար

10