hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Հունիս 11

Միջազգային շաբաթ և վերապատրաստում Ալմերիայի համալսարանում

Ս.թ. ապրիլի 16-ից 20-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ի աշխա-տակիցները մասնակցեցին Իսպանիայի Ալմերիայի համալսարանում կազմակերպված «9-րդ միջազգային շաբաթ» միջոցառումների շարքին. Մասնակիցների թվում էին ավելի քան 28 երկրների 65 ներկայացուցիչներ՝

Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Իրաքից, Հարավային Կորեայից և ԱՊՀ երկրներից: 9-րդ միջազգային շաբաթը լավ առիթ էր յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի համար կիսվելու փորձով, տեսական ու գործնական գիտելիքներով: Ծրագրի շրջանակներում Ալմերիայի համալսարանի բակում կազմակերպվել էր ցուցադրություն, որի նպատակն էր մասնակից հյուրերին հնարավորություն տալ ավելի մոտիկից ծանոթանալու տարբեր ազգերի մշակույթին: Ալմերիայի համալսարանում սովորող բնականաբար, հայ ուսանողները հյուրերին ծանոթացնում էին հայկական մշակույթին և խոհանոցին:
Բացի ամենօրյա սեմինար քննարկումներից, ՀԱԱՀ-ի յուրաքանչյուր աշխատակից հանդիպեց համապատասխան բաժնի աշխատողների հետ և ծանոթացավ նրանց գործունեությանը, կիսվեց իր փորձով՝ ձեռք բերելով արժեքավոր գիտելիքներ դրանք մայր բուհում կիրառելու համար:

Արտաքին կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Սաթիկ Ավագյանը գործընկեր համալսարանների հետ միասին հնարավորություն ունեցավ ներկայացնելու Ագրարային համալսարանը, իրականացվող միջազգայնացման գործընթացը, ծրագրերը, ինչպես նաև միջազգային համագործակցության ոլորտում առկա առաջնահերթությունները: Միջազգային շաբաթվա շրջանակներում կազմակերպված աշխատաժողովների, սեմինար-քննարկումների ընթացքում ներկայացվեցին միջազգային կրեդիտային շարժունության, կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներն ու խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև մրցունակ ծրագրային հայտ պատրաստելու հետ կապված առկա լավագույն փորձը: Այցը հնարավորություն տվեց ծանոթանալու ոչ միայն Ալմերիայի համալսարանի միջազգայնացման գործընթացին, իրականացվող ծրագրերին, ուսանողների և դասախոսների շարժունության կազմակերպմանը, մասնակից այլ համալսարանների միջազգային փորձին, այլ նաև Ալմերիա քաղաքի հնագույն պատմությանն ու ավանդույթներին: Այս ամենը հնարավորություն տվեց ձեռք բերել նոր մասնագիտական հմտություններ և կարողություններ, նոր ընկերներ, ինչպես նաև գծագրել համագործակցության նոր հեռանկարներ, որոնք օգտագործվելու են ի օգուտ Ագրարային համալսարանի: 

Կադրերի և հատուկ բաժնի տեսուչ-օպերատոր Էլմիրա Սմբատյանը հանդիպում ունեցավ Ալմերիայի համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ Վիսենտե Պեսինո Մեդինայի և նույն բաժնի մի շարք աշխատակիցների հետ: Փոքրիկ ֆիլմի տեսքով ներկայացրեց կադրերի բաժնի աշխատանքը, համագործակցությունը աշխատողների հետ, աշխատանքի նպատակը և հնարավոր բոլոր ճանապարհները՝ բաժնի գործունեությունն ի նպաստ աշխատողների ծառայեցնելու համար: Վերջիններս էլ, ծանոթացրին իրենց աշխատանքային գործունեությանը, մասնավորապես՝ ինչպե՞ս ընտրել ճիշտ մասնագետներ, նրանց մեջ սերմանել մոտիվացիա և նպաստել թիմային աշխատանքի կայացմանը: Պարոն Վիսենտեն խոստացավ ամռանն անպայման այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարան և քննարկել հետագա հնարավոր համագործակցության ծրագրերը: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոնի առաջատար մասնագետ Լիլիթ Պապիկյանը եղել է Ալմերիայի համալսարանի տարբեր ստորաբաժանումներում և ուսումնասիրել նրանց փորձը: Որպես ՏՏ և ԻԾ կենտրոնի աշխատակից՝ վերջինս հնարավորություն է ունեցել նաև այցելել Ալմերիայի համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին, որտեղ ներկայացրել է ՀԱԱՀ-ի փորձը և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցման գործընթացի կազմակերպման աշխատանքները: Միջազգային շաբաթվա ընթացքում այցելել է նաև էլեկտրոնային լսարաններ, գրադարան, ուսումնասիրել վիրտուալ լսարանի իրենց փորձը: Բաժնի աշխատակիցները ներկայացրել են նաև իրենց կողմից մշակված հեռախոսային հավելվածը, որի օգնությամբ ուսանողները կարողանում են ճիշտ կողմնորոշվել համալսարանում, կապ հաստատել դասախոսների հետ, ճշտել քննություններից ստացած գնահատականները և իրենց կրեդիտները:

***

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը ներկայացնող խմբի կազմում էր նաև Աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժնի վարիչ Լուսինե Մնացականյանը: Միջազգային շաբաթվա ընթացքում մասնակցությունը սեմինարներին, քննարկումներին և աշխատաժողովներին հնարավորություն տվեց ստեղծելու նոր ծանոթություններ, կիսվելու փորձով ու գիտելիքներով, նոր գործընկերային հարաբերությունների սկիզբ դնելու, ինչու չէ՝ նաև ծանոթանալու չքնաղ Անդալուսիայի բնությանը, պատմությանն ու մշակույթին: Ի լրումն միջազգային շաբաթվա միջոցառումների` Լ. Մնացականյանն արդյունավետ աշխատանքային հանդիպումներ ունեցա նաև Ալմերիայի համալսարան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Նոելիա Ուբեդա Խիմենեսի և Ալմերիայի համալսարանի Զբաղվածության ծառայության պետ Մատիաս Գարսիա Ֆերնանդեսի հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին Ալմերիայի համալսարանի Զբաղվածության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատանքի առանձնահատկությունները, այն միջոցառումները, որ իրականացվում են համալսարանի ուսանողների և շրջանավարտների զբաղվածության գործակիցն ավելացնելու և գործատուներին ակտիվ համագործակցության մեջ ներգրավելու համար: Ալմերիայի համալսարանի և ՀԱԱՀ-ի միջև հետագա, ավելի բազմակողմանի համագործակցության մտքին հյուրընկալները դրական արձագանքեցին և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու հեռանկարային բոլոր առաջարկներին»:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Հետազոտական կրթաթոշակ Գրանադայի համալսարանում

Ուսումը Լեհաստանի Կատովիցեում Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Լեհաստանի Կատովիցեում Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար հայտարարվում է մրցույթ:
Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ 1 ուսանողի հնարավորություն կընձեռվի 2018-19 ուստարվա 2-րդ կիսամյակում սովորելու Սիլեսիայի համալսարանում (Կատովիցե, Լեհաստան):
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները/հայցորդները: Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո` ճանապարհածախսը, ապահովագրությունը և վիզայի ծախսերը հոգալու համար:

...

Ուսումը Միգել Հերնանդեսի համալսարանում (Իսպանիա) շարունակելու հնարավորություն

Ուսումը Միգել Հերնանդեսի համալսարանում (Իսպանիա) շարունակելու հնարավորություն 

rectorado2Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս +ՀԳ1 միջազգային կրեդիտայն շարժունություն նախագծի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել գյուղատնտեսական ճարտարագիտություն մասնագիտությամբ ՀԱԱՀ-ի բակալավրիատի 1-ին կուրսն ավարտած ուսանողները (բացառությամբ` վերջին կուրսում սովորողների):

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10