hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հունիս 05

Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեց գյուղատնտեսության նախարարը

Հունիսի 5-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև Երևանի Ի-Վի-Էն գինու ակադեմիայի այս տարվա շրջանավարտների ավարտական արարողությունը:


Ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ծրագրի ներկայացուցիչ Լայլա Բաշամը, ԱՄՆ Տեխասի Էյ ընդ Էմ և Գերմանիայի Գայզենհայմի համալսարանների ներկայացուցիչներ, ՀԱԱՀ ռեկտոր, ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը, ԱՈՒԿ-ի տնօրեն Վարդան Ուռուտյանը, ուսանողներ, շրջանավարտների ծնողներ:
Ողջունելով ներկաներին հիշարժան օրվա առթիվ՝ ՀԱԱՀ ռեկտորը դահլիճ հրավիրեց օրվա 60 «հերոսներին»՝ ԱՈՒԿ-ի մագիստրատուրայի 17, բակալավրիատի 29 և Գինու ակադեմիայի 14 շրջանավարտներին:
«Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք բացում եք ձեր կյանքի նոր՝ մասնագիտական կարիերա սկսելու էջը: Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության անկյունաքարային ճյուղն է, և եկել է ձեր գիտելիքները երկրի զարգացմանն ի նպաստ դնելու ժամանակը»,-շնորհավորելով շրջանավարտներին՝ ասաց նախարար Արթուր Խաչատրյանը:
Շրջանավարտներին շնորհավորանքի խոսքեր ասացին նաև Լայլա Բաշամը, ԱՄՆ Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ջոն Նիքըլզը, Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ներկայացուցիչ Լինդա Բիչը, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանը՝ մաղթելով բարի երթ,նորանոր ձեռքբերումներ կյանքում և աշխատանքում:
Շրջանավարտներից Էլլա Աղաբաբյանը, Գևորգ Տեր-Գրիգորյանը և Հայարփի Շահինյանը երախտիքի խոսքեր ասացին ծնողներին, դասախոսներին, միջազգային դոնոր կազմակերպություններին և հովանավորներին, ովքեր ներդրում են ունեցել իրենց կրթության մեջ՝ ջանք ու եռանդ չխնայելով ագրոբիզնեսի և գինեգործության մրցունակ մասնագետներ պատրաստելու համար և հավաստիացրին, որ իրենց ստացած ժամանակակից, որակյալ կրթությունը անվերապահ կծառայեցնեն երկրի ապագան նորովի կերտելու հայրենանվեր գործին:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՈՒԿ-ի շրջանավարտներին հանձնեց ՀԱԱՀ ավարտական դիպլոմներ, պրոֆեսոր Ջոն Նիքըլզը՝ Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի հավաստագրերը, իսկ Գինու ակադեմիայի շրջանավարտները Լինդա Բիչից ստացան Գայզենհայմի համալսարանի վկայականներ:
«Սիրելի՛ շրջանավարտներ, ուր էլ որ գնաք, որ երկրում էլ լինեք, մայր բուհը միշտ սպասում է ձեզ: Ձեր առջև բաց են նոր դռներ, նոր հնարավորություններ ՀՀ ագրոպարենային ոլորտի առաջընթացն ապահովելու համար»,-բարի երթ մաղթելով շրջանավարտներին՝ ասաց ՀԱԱՀ ռեկտորը՝ վերջում կատակելով. «Եվ հիշեք, ի վերջո մասնագիտական կրթության ավարտական վկայագրերը դուք ստացել եք հենց ՀՀ գյուղատնտեսության նախարարի ձեռքից, ինչը ենթադրում է, որ ոլորտում աշխատանք գտնելու խնդիր այլևս չունեք»:
Իրականում ԱՈՒԿ-ի շրջանավարտները մրցունակ են ագրոբիզնեսի ոլորտի ժամանակակից աշխատաշուկայում. նրանց 90 տոկոսն ավարտելուց հետո մի քանի ամսում անցնում է միջինից շուրջ կրկնակի բարձր վարձատրվող մասնագիտական աշխատանքի Հայաստանում և արտերկրի միջազգային կազմակերպություններում: Երևանի գինու ակադեմիայի նախորդ երկու տարիների շրջանավարտները ևս ապահովված են մասնագիտական աշխատանքով: Այնպես որ ևս մեկ անգամ գալիս ենք այն եզրահանգման, որ կայուն ապագա ունենալու երաշխիքը ճիշտ մասնագիտություն ընտրելն ու որակյալ կրթություն ստանալն է:

 

Հայտարարություն

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10