hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Ապրիլ 12

Տագանկայի երգիչը. Վլադիմիր Վիսոցկու հիշատակին

Խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, սիրված և աշխարհում հայտնի երգերի հեղինակ ու կատարող Վլադիմիր Վիսոցկին այսօր կլիներ ութսուն տարեկան:Անկրկնելի էր Վիսոցկին թե’ որպես երաժիշտ, և թե’ որպես դերասան, անկրկնելի ու անմոռաց, նրա երգերն ու կատարումներն այսօր էլ սիրում, լսում ու կատարում են

երիտասարդներն ու պատանիները:
ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի բարձր դասարանի աշակերտների՝ ապրիլի 14-ի բաց դասը նվիրված էր Վլադիմիր Վիսոցկուն:
Վարժարանի սաները ռուսաց լեզվի ուսուցչուհի, Հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի ասիստենտ Լիլիթ Մանուկյանի և ամբիոնի վարիչ, բանաս.գիտ. թեկնածու, դոցենտ Նելլի Սարգսյանի ղեկավարությամբ հետաքրքիր ու բովանդակալից ներկայացրեցին ռուս երաժշտի կյանքը՝ անդրադառնալով նրա ստեղծագործական գործունեության կարևոր փուլերին, վերելքներին ու վայրէջքներին, ինչպես նաև Վիսոցկու թողած ժառանգությանն ու այն ահռելի ազդեցությանը, որ ունեցել է երաժիշտը համաշխարհային երգարվեստի հետագա զարգացման վրա: Ցուցադրվող տեսաշարերն առավել տեսանելի և ընկալելի էին դարձնում Վիսոցկի-քաղաքացու, մարդու, արվեստի գործչի բարդ ու հակասական կերպարը: Վարժարանի սաները կիթառով կատարեցին Վիսոցկու առավել հայտնի ու սիրված երգերը, իսկ միջոցառման ամբողջ ընթացքում անընդհատ հնչում էր Տագանկայի երաժշտի՝ աշխարհում ուրիշ ոչ մի երգչի հետ չշփոթվող ձայնը: 

Միջոցառումն ավարտվեց՝ ներկաներին պարգևելով հուզիչ ու անմոռանալի պահեր:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10