hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Ապրիլ 11

«Կրթություն և կարիերա էքսպո 2018» միջազգային ցուցահանդեսում ՀԱԱՀ տաղավարն այցելուների պակաս չունի

«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր` ապրիլի 11-ին, մեկնարկել է «Կրթություն եւ կարիերա էքսպո 2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են 70-ից ավել կրթօջախներ` բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ, այդ թվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը,

որի տաղավարն աչքի է ընկնում հետաքրքիր ձևավորմամբ և բուհի մասնագիտությունների ներկայացման ժամանակակից լուծումներով: Այցելուները, ցուցապաստառի վրա ընտրելով իրենց հետաքրքրող մասնագիտության լուսանկարը, բջջային հավելվածի միջոցով տեղում միանգամից ծանոթանում են ապագա մասնագիտությանը:
ՀԱԱՀ տաղավարում ցուցադրվում են նաև համալսարանի և նրա ընձեռած հնարավորությունների մասին պատմող տեսաֆիլմ, մասնագիտական գրականության վերջին տարվա հրատարակությունները, համալսարանը ներկայացնող տարբեր գրքույկներ, «Հասկ» համալսարանական հանդեսը, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, «Զովետ կաթ» կաթնամթերքը, համալսարանի հավաստագրերը, մրցանակներն ու պատվոգրերը… Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ով մոտենալով ՀԱԱՀ տաղավարին, հետաքրքրվեց բուհի վերջին ձեռքբերումներով, միջազգային համագործակցությամբ: Ագրարայինի տաղավարում նա անձամբ փորձարկեց ՀԱԱՀ մասնագիտությունների ներկայացման ժամանակակից ձևաչափը, ինչը շարժեց ոչ միայն փոխնախարարի, այլև համալսարանի տաղավար այցելող յուրաքանչյուրի հետաքրքրությունը:
Նշենք, որ ցուցահանդեսի բացման առաջին իսկ պահից Ագրարայինի տաղավարն այցելուների պակաս չունեցավ: Այն ներկայացնող աշխատակիցներն ու ուսանողներն այցելուներին հանգամանալից ներկայացրեցին համալսարանի գիտական, կրթական, արտադրական նորությունները, միջազգային ծրագրերը, ուսումն արտերկրում շարունակելու բազմաթիվ հնարավորությունները, Ագրարայինում սովորելու առավելությունները`տրամադրելով նաև տեղեկատվական թերթիկներ և օգնելով դիմորդներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը:

Նազելի Ավագյան

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10