hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Փետրվար 01

Մասնագիտական կողմնորոշման այցեր Ագրարային համալսարան

Ագրարային համալսարանում մեկնարկել են հանրակրթական դպրոցների 2018թ. շրջանավարտների համար կազմակերպվող մասնագիտական կողմնորոշման այցերը: Հունվարի 31-ին համալսարանը հյուրընկալել էր Երևանի թիվ 2 ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին:

Համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում ապագա դիմորդներին ընդունեցին և ՀԱԱՀ-ի ընդունելության կարգը, ֆակուլտետներն ու մասնագիտությունները ներկայացրեցին Ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն, պրոռեկտոր Սմբատ Դավեյանը և Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը:
«Սիրելի՛ աշակերտներ, բարի գալուստ Ագրարային համալսարան: Այսօր դուք կանգնած եք շատ կարևոր հարցի՝ ապագա մասնագիտության ընտրության առջև: Խորը մտածե՛ք, չէ՞ որ մասնագիտությունն ընտրում են ամբողջ կյանքի համար, և այն պետք է լինի հաճելի, սիրելի և պահանջված»,- նշեց պրոռեկտորը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենից շատ պահանջարկ կա ագրարային ոլորտի բարձրորակ ու նորարար մասնագետների, քանի որ գյուղատնտեսությունը երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է:
Ս. Դավեյանը և Գ. Սանթրոսյանը պատասխանեցին ապագա դիմորդներին հուզող հարցերին՝ կապված ուսման վարձավճարների և զեղչային ճկուն համակարգի, ՀԱԱՀ-ի գործընկեր արտասահմանյան մի շարք հեղինակավոր համալսարաններում ուսումը և պրակտիկան շարունակելու, բուհում առկա կրթական միջազգային մագիստրոսական ծրագրերի առավելությունների, կրկնակի դիպլոմներ ստանալու հնարավորության և ուսանողների տեղական ու միջազգային ակադեմիական շարժունության տարբեր ծրագրերի մասին: Հարկ է նշել, որ հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում Ագրարային համալսարանի ուսման վարձավճարները ամենացածրն են, և վերջին 15 տարիների ընթացքում ՀԱԱՀ-ից ոչ մի ուսանող դուրս չի մնացել ուսման վարձը չվճարելու պատճառով:
Այնուհետև աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական փոքրիկ շրջայց. նրանք եղան համալսարանի գինեդարանում, այցելեցին ՀԱԱՀ պատմության թանգարան՝ ծանոթանալով 88-ամյա կրթական հաստատության հարուստ պատմությանն ու ձեռքբերումներին: Պատանիներն այցելեցին նաև ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, որը տարածաշրջանում անգլերենով դասավանդվող միակ մագիստրոսական ծրագիրն է ագրոբիզնեսի տնտեսագիտության բնագավառում: Կենտրոնում դասավանդում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար համալսարաններում գիտական աստիճաններ ստացած հայ և արտասահմանցի մասնագետներ՝ պատրաստելով ագրարային ոլորտում տնտեսագիտական, շուկայագիտական և կառավարման լայն մտահորիզոն ունեցող մասնագետներ՝ անգլերենի գերազանց իմացությամբ և հաղորդակցման արդիական հմտություններով: Կենտրոնի շրջանավարտները, ստանալով ՀԱԱՀ դիպլոմ և ԱՄՆ Տեխասի համալսարանի հավաստագիր, անցնում են բարձր վարձատրվող աշխատանքի Հայաստանի ագրոպարենային ոլորտում ու միջազգային տարբեր կազմակերպություններում: Աշակերտների շրջայցն ավարտվեց ՀԱԱՀ ուսանողական ճաշարանում սեղանների շուրջ: Ինչպես նշեցին Երևանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները, օրը հագեցած էր օգտակար տեղեկատվությամբ ու տպավորիչ էր, քանի որ առաջին անգամ նստեցին ուսանողական նստարաններին՝ փորձելով պատկերացնել ուսանողական կյանքն ու առօրյան:
Մասնագիտական կողմնորոշման այցերը, ինչպես նախորդ տարիներին, կլինեն շարունակական. առաջիկայում ՀԱԱՀ-ը կհյուրընկալի թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի տարբեր դպրոցների բարձր դասարանցիների:

Նազելի Ավագյան

 

Հայտարարություն

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` հայ դիմորդների համար

Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնում է 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր` հայ դիմորդների համար, որին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ ներկայացնում ենք․
Ամբողջական կրթաթոշակներ Շվեյցարիայում ասպիրանտական, հետդոկտորական ծրագրով սովորելու կամ հետազոտություններ իրականացնելու համար։
All disciplines taught in the mentioned Universities are accepted, except artistic disciplines
Դիմումներն ընդունվում են նշված համալսարաններում դասավանդվող բոլոր մասնագիտություններով, բացառությամբ արվեստի բնագավառի մասնագիտությունների։

...

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10