hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մրցույթներ, կրթաթոշակային ծրագրեր

02.10.2018

Ուսման հնարավորություն Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում (Տարտու, Էստոնիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (1 տեղ):

Ավելին...

29.09.2018

Հայտարարություն

Ունես ստեղծագործ մի՞տք և նորարարական գաղափարնե՞ր

Մասնակցիր "StartUp-Project" միջազգային երիտասարդական մրցույթին:

Մրցույթին կարող են մասնակցել 1-5 հոգանոց խմբեր: Խմբի անդամները կարող են լինել 15-35 տարեկան երիտասարդ գործարարներ, ուսանողներ, ասպիրանտներ, որոնք ունեն նորարարական բիզնես գաղափարներ և ցանկություն` իրականացնելու դրանք:

Ավելին...

29.09.2018

Կրթաթոշակային մրցույթ ՀԱԱՀ դասախոսների համար

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ 1 ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար: Մրցույթի արդյունքում ընտրված 2 դասախոսներ ծրագրի ֆինանսական միջոցների հաշվին կմեկնեն Կրակովի Յագելոնիան համալսարան (Լեհաստան)` դասախոսություններ կարդալու և փորձի փոխանակման նպատակով:

Ավելին...

29.09.2018

Ուսման հնարավորություն Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանում (Ավստրիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ 1 մագիստրոս և 2 ասպիրանտներ։

Ավելին...

27.09.2018

Բրիտանական կառավարության «Չիվնինգ» կրթաթոշակներ

«Չիվնինգ» կրթաթոշակին դիմելու համար չկա տարիքային սահմանափակում, անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության համապատասխան վկայական, բարձրագույն կրթության դիպլոմ և 2 տարվա աշխատանքային փորձ: Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 6-ը:

Ավելին...

27.09.2018

Իսպանական բաց դասախոսությունների շաբաթ Ագրարային համալսարանում

Հետաքրքրվու՞մ եք միջազգային փորձով, ուզու՞մ եք ծանոթանալ Ձեր ոլորտի նորարարություններին, իսկ Իսպանիան Ձեզ ընդհանրապես հետաքրքրու՞մ է... Եթե այո, ապա հրավիրում ենք մեր գործընկեր Միգել Հերնանդեսի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսորների բաց դասախոսություններին:

Ավելին...

25.09.2018

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` հայ դիմորդների համար

Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնում է 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր` հայ դիմորդների համար, որին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ ներկայացնում ենք․
Ամբողջական կրթաթոշակներ Շվեյցարիայում ասպիրանտական, հետդոկտորական ծրագրով սովորելու կամ հետազոտություններ իրականացնելու համար։
All disciplines taught in the mentioned Universities are accepted, except artistic disciplines Դիմումներն ընդունվում են նշված համալսարաններում դասավանդվող բոլոր մասնագիտություններով, բացառությամբ արվեստի բնագավառի մասնագիտությունների։

Ավելին...

24.09.2018

Կրթաթոշակային ծրագիր

OKP (նախկինում `NFP) կրթաթոշակային ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ IHE Delft կարճաժամկետ դասընթացների (2019 թ. մարտի 4-ից հուլիսի 9-ը) մասնակիցներին: Մանրամասների համար այցելել հետևյալ հղումներով`

Ավելին...

24.09.2018

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

ICRA կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ դասընթացները գյուղատնտեսության ոլորտում.

Ավելին...

13.09.2018

Պորտուգալիայի Ավեիրուի համալսարանում սովորելու հնարավորություն

Ուզո՞ւմ եք սովորել Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա)
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է 3 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի ուսանողները (բացի առաջին և ավարտական կուրսերից)՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

Ավելին...

13.09.2018

Դասավանդման հնարավորություն Իտալիայում Էրասմուս + KA107 Կրեդիտային շարժունության նախագծի շրջանակում

Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում Տուշայի համալսարանում դասավանդելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի, ինչպես նաև Ի-Վի-Էն գինու ակադեմիայի դասախոսները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին:

Ավելին...

17.08.2018

Դասավանդման հնարավորություն Իտալիայում Էրասմուս + KA107 Կրեդիտային շարժունության նախագծի շրջանակում

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:

Ավելին...

18.07.2018

Վերապատրաստվելու հնարավորություն Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 դասախոսական տեղի մրցույթ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում (Սլովակիա) 7 և 8 օրով վերապատրաստվելու նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել այն դասախոսները, որոնք դասավանդում են ագրոնոմիական, ագրոէկոլոգիական, բույսերի պաշտպանության գյուղատնտեսագիտության ոլորտներում:

Ավելին...

20.06.2018

Հայտարարություն

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողներից մեկին հնարավորություն կընձեռվի 2018-19 ուստարվա 1-ին կիսամյակում (5 ամսով) սովորելու Կրակովի Յագելլոնիան համալսարանում (Լեհաստան): Ուսանողին կտրամադրվի ամսական 750 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:

Ավելին...

23.05.2018

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար: Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

Ավելին...

17.05.2018

Հայտարարություն

Ռուսաստանի Տիմիրյազևի անվան պետական ագրարային համալսարանը ՀԱԱՀ-ի մագիստրանտներին և ասպիրանտներին հրավիրում է մասնակցելու «Գյուղատնտեսության մեջ բնական ռեսուրսների կառավարման արդյունավետության բարելավման ուղիները» թեմայով միջազգային ամառային դպրոցին, որը տեղի կունենա 2018 թ.-ի հունիսի 25-ից հուլիսի 4-ը:

Ավելին...

05.05.2018

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

Ավելին...

23.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի դասախոսական անձնակազմի համար Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանում վերապատրաստվելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Միգել Հերնանդեսի համալսարանում դասավանդելու նպատակով մայիսի 21-ից - 27-ը կամ մայիսի 28-ից - հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում: ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողայինկադաստրի, ինչպես նաև գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետների դասախոսները:

Ավելին...

21.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի դասախոսական և վարչական անձնակազմի համար Հռոմի Սապիենցա համալսարանում վերապատրաստվելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցա համալսարանում վերապատրաստվելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների աշխատակիցներ և դասախոսներ:

Ավելին...

21.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի ուսանողների համար Հռոմի Սապիենցա համալսարանում ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Հռոմի Սապիենցա համալսարանում ուսումը 1 կիսամյակով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները:

Ավելին...

19.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի ուսանողների համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի` ՀԱԱՀ-ի և Մինհոյի համալսարանի միջև գործող միջհամալսարանական պայմանագրի շրջանակներում, Մինհոյի համալսարանը հայտարարում է մրցույթ` Մինհոյի համալսարանում (Բրագա,Պորտուգալիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (հնարավոր է նաև՝ պորտուգալերենին), կարող են ակտիվորեն ներգրավվել ընդունող համալսարանի ուսումնական գործընթացում և ձեռք բերել համապատասխան կրեդիտներ։

Ավելին...

16.03.2018

Հայտարարություն

Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի Լուիզ դե Կեիրոզ ագրարային բարձրագույն դպրոցը 2018 թ.-ի հուլիսի 16-27-ը հրավիրում է մասնակցելու «Արևադարձային կենսաբազմազանության վրա հիմնված արտադրական համակարգեր» թեմայով ամառային դպրոցին: Ամառային դպրոցի ուղղություններն են.

Ավելին...

14.03.2018

Մրցույթ ՀԱԱՀ-ի դասախոսների համար Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում վերապատրաստվելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում Էստոնիայի բնական գիտությունների համալսարանը հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ-ի 1 դասախոսի համար` Էստոնիայում սույն թվականի մայիսի 7-11-ը «Միջազգային շաբաթ» միջոցառումների շարքին մասնակցելու և ոլորտին համապատասխան բաժիններում վերապատրաստվելու նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի ագրոնոմիական, անասնաբուժական, բնապահպանական և անտառագիտության ոլորտների այն աշխատակիցները, ովքեր ունեն անգլերեն լեզվի բավարար գիտելիքներ՝ տարբեր թեմաներով աշխատաժողովներին և քննարկումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Ավելին...

14.03.2018

Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում (Տարտու, Էստոնիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետների բակալավրիատի 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակի, 4 կուրսի, 5-րդ կուրսի առաջին կիսամյակի ուսանողները, ինչպես նաև վերոնշյալ մասնագիտությունների 1-ին կիսամյակի մագիստրանտները։

Ավելին...

23.02.2018

Հայտարարություն

EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ մեկնարկել է «We Share» հանդիպումների շարք, որի շրջանակներում ԱՄՆ կառավարության տարբեր ծրագրերի շրջանավարտներ կիսում են իրենց գիտելիքներն ու փորձառությունը ընտրված թեմայով հետաքրքրված անձանց հետ` այցելելով ՀՀ-ում գործող թվով 25 բուհեր, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Ավելին...



 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10