hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Էդուարդ Սերգեյի Ղազարյան 

Ծնվել է՝ 17.04.1956

E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Կրթություն և վերապատրաստում
2012թ. վերապատրաստում, Գերմանիայի Դաշնության Վա­յեն­շտե­ֆա­նի ագրարային համալսարան
2007թ. վերապատրաստում, Շվեդիայի և Էստոնիայի ագրարային համալսարաններ
2003թ. վերապատրաստում, ԱՄՆ, Տեխասի գյուղատնտեսության և մեխանիզացիայի հա­մալսարան
2002թ. վերապատրաստում, ԱՄՆ, Պետական դեպարտամենտի ծրագրի շրջա­նակ­նե­րում
1994-1998թթ. դոկտորանտուրա, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նա­խա­րա­րություն, Տնտեսագիտական հետազոտությունների ինս­տի­տու­տ
1979-1983թթ. ասպիրանտուրա, Երևանի անասնաբուծական-անաս­նա­բու­ժա­կան ինստիտուտ, Ը.00.02 «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում»
1973-1978թթ. սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անաս­նա­­­բու­ժա­կան ինստիտուտի Անասնաբուծական ֆա­կուլ­տե­տը` «Զոոինժեներ» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ
2009 թվականից մինչև օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Տնտե­սա­գի­տական ֆակուլտետ, դեկան
1999-2009թթ. Ագրոբիզնեսի կառավարման ամբիոն, վարիչ
1996-1999թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի քարտուղարության պետ
1993-1996թթ. Հայաստանի Հանրապետության փոխնախագահի օգ­նա­կան
1984-1993թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի գլխավոր մաս­նա­գետ, ՀՀ պետական նախարարի խորհրդական, ՀՀ կա­ռա­վա­րության Հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտ­րոնական պետական հանձնաժողովի գյուղա­տն­տե­սու­թյան սեկտորի վարիչ
1978-1984թթ. Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի ին­ֆորմացիոն-մեթոդական կենտրոնի վարիչ
1978-1978թթ. Երևանի անսանաբուծական-անասնաբուժական ինս­տի­տու­տ, Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության ավագ տնտեսագետ:

Գիտական գործունեություն
2004թ. պրոֆեսոր
1998թ. տնտեսագիտության դոկտոր
1987թ. տնտեսագիտության թեկնածու:

Հավելյալ տեղեկություն
2015 թվականից մինչև օրս ՌԴ Հարավուրալյան պետական համալսարան, գիտական հան­դեսի խմբագրական խորհրդի անդամ
2015 թվականից մինչև օրս ՌԴ «Տնտեսական ինտեգրման տեղեկատու» ամսագրի մի­ջազ­­գային խմբագ­րական խորհրդի անդամ
2015 թվից մինչ օրս ՌԴ «Ռուսաստանի մենեջնեմթ» գիտական ամսագրի մի­ջազ­գային խմբագ­րական խորհրդի անդամ
2013 և 2014 թվականներին զեկուցումներ, Կուբանի պե­տա­կան ագրարային համալսարան, միջազգային գիտաժողովների պլե­նար նիստեր, ՌԴ
2011 թվից մինչ օրս «Ագրոգիտություն» գիտական ամսագրի խմբագրական կո­լե­գիայի անդամ
2009 թվից մինչ օրս ՀԱԱՀ, Տնտեսագիտական ֆակուլտետի գիտական խորհրդի նա­խագահ
2005-2012թթ., 2015 թվականի հուն­վարից մինչև օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գոր­ծող ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Տնտե­սագիտություն 002» մասնագիտական խորհրդի նա­խա­գահ
2003 թվականից մինչև օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀՀ քա­ղաքացիական ծառայողների վերապատրաստման գոր­ծ­ընթացի համակարգող
2000 թվականից մինչև օրս Մենեջմենթի հայկական ասոցիացիա, խորհրդի անդամ
2000 թվականից մինչև օրս Հայաստանի ազգային ագրարային համալսարան, գիտական խորհրդի անդամ
1998 թվականից մինչև օրս ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոն, խորհրդի ան­դամ:

Պարգևատրվել է
2015թ. ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալով
2015թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրով
2013թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով
2010թ. ՀՀ վարչապետի շնորհակալագրով
2008թ. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պատվոգրով
2006թ. Հայաստանի պետական ագրարային համալսարանի ոսկե հու­շամեդալով:

Հեղինակ է 100 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, որոնցից հին­գը` մենագրություն, 3-ը` ուսումնական ձեռնարկ: Դոկտորական ատե­նա­խո­սու­թ­յու­նը պաշտպանելուց հետո տպագրել է 66 գիտական աշխատություններ, որոնցից 3-ը` մե­թո­դական աշխատանքներ:
 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10