hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Մրցույթներ

Հայտարարություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից իրականացվող «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի ընթացքում hամակարգչային ծրագրի` էլեկտրոնային հարթակի ստեղծման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն


21.07.2017

«Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել գինեգործական կրթության համար նյութատեխնիկական բազա, միավորել մեկ միասնական համակարգի մեջ համալսարանին պատկանող տարբեր ստորաբաժանումների գիտական և նյութական ռեսուրսները՝ ապահովելով ՀՀ-ում մեծ պահանջարկ ունեցող «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող շրջանավարտների թողարկումը և գիտաարտադրական ոլորտում նորարարությունների խթանումը:
Այս ծրագիրը կյանքի է կոչվում Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի առաջին շրջափուլի շրջանակներում, այն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով ՀՀ բուհերին մրցակցային հիմունքներով տրամադրվում են դրամաշնորհներ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով:
Այժմ իրականացվում է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի չորրորդ փուլը: Հինգերորդ փուլի ընթացքում նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ:
Ծրագրավորողի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ շխատանքները՝
Անհատ խորհրդատուն պետք է ստեղծի hամակարգչային ծրագիր` էլեկտրոնային հարթակ: Հարթակի հիմնական նպատակն է կայքի այցելուին տրամադրել ամբողջական տեղեկատվություն գինու ուսումնաարտադրական բազայի վերաբերյալ: Այն պետք է պարունակի գինեգործական գրականություն և ծառայի որպես հարթակ՝ խորհրդատվության տրամադրման համար: Էլ. հարթակը պետք է ծառայի նաև որպես տեղեկատվության շտեմարան:
Ընտրված թեկնածուն պետք է պատրաստի կայք՝ ծանոթանալով ծրագրի մանրամասներին: Էլ. հարթակը պետք է բաղկացած լինի հետևյալ բաժիններից՝

  • Գլխավոր /տեքստ և նկար/, առաջին էջում պետք է տեղադրել նաև սլայդեր մի քանի նկար կամ տեսահոլովակ ցուցադրելու համար
  • Մեր մասին, որի մեջ պետք է պարունակեն ենթաբաժիններ /տեքստ, նկար, հղում/
  • Կապ, որտեղ պետք է առկա լինի քարտեզ, կապ հաստատելու ձև /contact form/, կազմակերպության հասցեն, հեռախոսահամարները և այլն
  • Նոր էջեր և ենթաէջեր ավելացնելու հնարավորություն
  • Առցանց չաթի հնարավորություն /առցանց խորհրդատվության համար/
  • Կատալոգ, որտեղ ներկայացված կլինեն կազմակերպության արտադրանքները՝ նկարներ, նկարագիր, և այլն
  • Որոնման համակարգ, որի միջոցով կարելի որոնել կայքի ակտիվ լեզուներից ցանկացածով
  • Առցանց գրադարան

Կայքը պետք է լինի եռալեզու – հայերեն, ռուսերեն և անգլերեն: Կայքը պետք է ունենա sitemap, robots.txt, պետք է ունենա օպտիմիզացիայի համար անհրաժեշտ գործիքները, օրինակ բառ բանալիներ գրելու հնարավորություն: Պետք է տեղադրված լինեն սոցիալական կայքերի նշանները, որոնց սեղմելու դեպքում այցելուն նոր էջով մուտք կգործի բազայի սոցիալական կայքեր:
Հարթակի դիզայնը նույնպես պետք է պատրաստվի անհատ խորհրդատուների կողմից: Հարթակի պատրաստումից հետո ընտրված թեկնածուն պետք է ներկայացնի հաշվետվություն իրականացված աշխատանքի վերաբերյալ:
Անհատ խորհրդատուն հաշվետու է “Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում” ծրագրի ղեկավարին: Աշխատանքները համարվում են ավարտված վերջնական կոդերի, սերվերի և ծրագրի մուտքանունի և այլ տվյալների փոխանցումից և հաշվատվությունը ծրագրի ղեկավարին ներկայացնելուց հետո: Խորհրդատուի որակավորումը - (առավելագույնը 30 միավոր)

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
  • Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Ծրագրավորման php, html, css լեզուների իմացություն, javascript-ի իմացությունը ցանկալի է: Ընդհանուր աշխատանքային փորձը - (առավելագույնը 30 միավոր)
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում - (առավելագույնը 40 միավոր)

  • Առնվազն 3 տարվա էլեկտրոնային հարթակների պարտաստման փորձ
  • Առնվազն 5 կայքի պատրաստման փորձ (անհրաժեշտ է ներկայացնել օրինակները)

Աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2017թ.-ին օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում /4 ամիս/:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» պայմանների համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 16:00:
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae), ինչպես նաև պորտֆոլիո: Դիմումի ձևը կցվում է:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ Էլ-փոստով` մինչև 2017 թվականի օգոստոսի 4-ը, ժամը 16:00-ը ներառյալ:
Ուշադրություն - Էլեկտրոնային փոստով դիմելու դեպքում անհրաժեշտ է դիմումը ստորագրել և սկանավորված տարբերակն ուղարկել ինքնակենսագրության հետ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Տերյան 74, Երևան 0009, Հայաստան
Հեռ: (374-10) 58-34-20
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից իրականացվող «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի ընթացքում գինեգործության դասավանդման ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

19.04.2017«Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել գինեգործական կրթության համար նյութատեխնիկական բազա, միավորել մեկ միասնական համակարգի մեջ համալսարանին պատկանող տարբեր ստորաբաժանումների գիտական և նյութական ռեսուրսները՝ ապահովելով ՀՀ-ում մեծ պահանջարկ ունեցող «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող շրջանավարտների թողարկումը և գիտաարտադրական ոլորտում նորարարությունների խթանումը:
Այս ծրագիրը կյանքի է կոչվում Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի առաջին շրջափուլի շրջանակներում, այն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով ՀՀ բուհերին մրցակցային հիմունքներով տրամադրվում են դրամաշնորհներ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Այժմ իրականացվում է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի երրորդ փուլի, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել սեմինար: «Կրթական նոր մոտեցումների կիրառման, դասավանդման մեթոդների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտական գաղափարի շուկայահանման և ոլորտի շահագրգիռ սուբյեկների հետ փոխհամագործակցության կազմում» սեմինարի հիմնական նպատակն է գինեգործական կրթության հետ առնչություն ունեցող դասախոսներին, դասավանդողներին, ասպիրանտներին և այլ շահագրգիռ անձանց ծանոթացնել ոլորտի նորարարությունների հետ:
Սեմինարավարի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները՝ Ընտրված թեկնածուն պետք է պատրաստի մեկ օրյա սեմինարի անցկացման համար անհրաժեշտ նյութեր՝ ծանոթանալով ծրագրի մանրամասներին: Սեմինարավարը պետք է ուսումնասիրի դրամաշնորհային ծրագրի նպատակները, ուղղությունները, հիմնական խնդիրները: Ելնելով այդ ուսումնասիրության արդյունքներից և համալսարանի կողմից դրամադրված օրակարգից` մշակի սեմինարի նյութերը ընդգրկելով հետևյալ թեմաները՝

  • Հայաստանի գինու արդյունաբերության իրավիճակային ուսումնասիրություն
  • Հայ գինեգործների վերապատրաստման և հմտությունների զարգացման կարիքների գնահատում
  • Առարկայական ծրագրերի մշակում և հիմնավորում
  • Կրթական նոր մոտեցումներ, առարկայի դասավանդման դերը և տեղը ներկա կրթական համակարգում, դասավանդման մեթոդներ
  • Ոլորտի ընկերությունների դերը ոլորտի կրթության զարգացման գործում և բիզնեսի համար ակնկալվող օգուտները
  • Ոլորտի շահագրգիռ սուբյեկների հետ փախհամագործակցություն
  • Սեմինարի անցկացումից հետո ընտրված թեկնածուն պետք է ներկայացնի հաշվետվություն իրականացված աշխատանքի վերաբերյալ և բուհին տրամադրվի սեմինարի համար պատրաստված բոլոր նյութերը: Նյութերը նախապես տրամադրվեն բուհին՝ հաստատման համար:
Սեմինարավարը հաշվետու է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի ղեկավարին: Ծրագրի ղեկավարի կողմից նյութերի վերաբերյալ հաստատում ստանալուց հետո, սեմինարավարը կարող է անցկացնել նախատեսված սեմինարը: Աշխատանքները համարվում են ավարտված վերջնական հաշվատվությունը ծրագրի ղեկավարին ներկայացնելուց հետո:
Դասավանդման լեզուն՝ հայերեն
Սեմինարավարի որակավորման նվազագույն պահանջներն են՝
  • Խորհրդատուի որակավորումը - (առավելագույնը 30 միավոր)
  • Բարձրագույն կրթություն գինեգործության ոլորտում (ցանկալի է գիտությունների թեկնածու)
  • Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Microsoft Office փաթեթի իմացություն (Word, PowerPoint)
Ընդհանուր աշխատանքային փորձը - (առավելագույնը 30 միավոր)
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է
Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում - (առավելագույնը 40 միավոր)
  • Առնվազն 3 տարվա դասավանդման փորձ գինեգործության ոլորտում
  • ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն

Սեմինարավարի աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2017թ. Հունիս ամսվա ընթացքում /2 շաբաթ/:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» պայմանների համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 16:00:
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae): Դիմումի ձևը կցվում է:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ Էլ-փոստով` մինչև 2017 թվականի մայիսի 3-ը ժամը 16:00-ը ներառյալ:Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Տերյան 74, Երևան 0009, Հայաստան
Հեռ: (374-10) 58-34-20
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Ուշադրություն- Էլեկտրոնային փոստով դիմելու դեպքում անհրաժեշտ է դիմումը ստորագրել և սկանավորված տարբերակն ուղարկել ինքնակենսագրության հետ:

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10